41006 դիտում
13:47 17-11-2022
Որպես անհայտ կորած որոնվող տղամարդու դին ծառից կախված հայտնաբերվել է Տավուշի մարզում գործող «Նիրվանա» հյուրանոցային համալիրի հարակից տարածքում
Երեկ՝ նոյեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել Տավուշի մարզի բնակիչ Ա․ Ս․-ից, ով հայտնել է, որ նույն օրը, ժամը 13։30-ի սահմաններում իր խոշոր եղջրավոր անասուններին արածեցնելիս է եղել Դիլիջան խոշորացված համայնքի Թբիլիսյան խճուղու վրա գտնվող «Նիրվանա» կոչվող հյուրանոցային համալիրի հարակից տարածքում, որտեղ գնացքի գծերի հարևանությամբ տղամարդու կախված դի է հայտնաբերել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ազատյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռաֆաելյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քնիչները նշված վայրում ծառից պարանով կախված վիճակում հայտնաբերել են Երևանի բնակիչ 79-ամյա Ռ․ Գ․-ի դին։
Արտաքին զննությամբ՝ բժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը նոյեմբերի 11-ից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։