211652_close_icon
views-count994 դիտում article-date 22:52 17-11-2022

Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին և Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակության անդամներին

Այսօր փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակության անդամներին։

Փոխվարչապետ Մաթևոսյանը բարձր է գնահատել գործակալության հետ ընթացող ներկայիս համագործակցությունը՝ ընդգծելով տարբեր ոլորտներում դրա շարունակական ընդլայնման կարևորությունը։ Այս համատեքստում փոխվարչապետը ողջունել է Հայաստանում ԶՖԳ գրասենյակի հիմնման որոշումը՝ հույս հայտնելով, որ այն նոր խթան կհանդիսանա գործակցության հետագա ամրապնդման համար։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԶՖԳ հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ, մասնավորապես՝ քննարկվել են Վեդիի ջրամաբարի կառուցման ընթացիկ աշխատանքները։

Կողմերն անդրադարձ են կատարել նաև համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ ենթակառուցվածքների բարելավման և ջրային կառավարման ոլորտներում։

Նմանատիպ նյութեր