211652_close_icon
views-count757 դիտում article-date 20:38 19-07-2023

Հայ-ֆրանսիական հարաբերությունը կշարունակվի ամրապնդվել․ Փաշինյանն ընդունել է դեսպան Անն Լույոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ համագործակցության եւ հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական փոխգործակցությունը կրում է դինամիկ բնույթ եւ համոզմունք հայտնել, որ առաջիկայում եւս այն կշարունակի ամրապնդվել:

Վարչապետը հետագա գործունեության մեջ դեսպանին մաղթել է հաջողություններ:

Նմանատիպ նյութեր