20760 դիտում
15:40 19-11-2022
Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են Renault Megan-ը, Opel Astra-ն և կայանված բեռնատար Газель-ը․ Opel-ը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակ փողոցում բախվել են 34-ամյա Արթուր Քոթանջյանի վարած Renault Mégan մակնիշի և 38-ամյա Արտակ Հայրապետյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է, մասամբ հայտնվելով ճանապարհի մեջտեղում։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Լևոն Հախվերդյանն ու կրտսեր պարեկ Անդրանիկ Մինասյանը։
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ Դ․ Մարտիրոսյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով էլ Renault Mégan-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված բեռնատար Газель-ին։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 146+
146+
Նմանատիպ նյութեր
27545 դիտում
15:49 08-07-2023
Ավտովթար Արարատի մարզում. Opel Astra-ն Մասիսում բախվել է կայանված բեռնատար Газель-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ