1361 դիտում
11:15 25-11-2022
«Էլ ինչու է գործը բացվել, եթե մեղավորները չեն պատժվելու, մեր նյարդերի վրա՞ են խաղում». Պողոս Պողոսյանի եղբայրը դժգոհ է քննությունից. 1in.am
Գլխավոր դատախազությունը, ուսումնասիրելով նրա հայտարարությունը և կատարելով մի շարք այլ ուսումնասիրություններ, եզրահանգել էր, որ Պողոս Պողոսյանը զրկվել է կյանքից ոչ թե անզգույշ ծեծի հետևանքով, այլ տեղի է ունեցել ավելի ծանր հանցագործություն՝ սպանություն, այն էլ՝ մի խումբ անձանց մասնակցությամբ։ Մինչ օրս շարունակվում է քննությունը։ Գրում է 1in.am-ը։
Այս առնչությամբ, Պողոս Պողոսյանի եղբայր Սամվել Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դժգոհ է, որ գործընթացը անընդհատ երկարաձգվում է. «Ես դժգոհ եմ, որ սպանության հեղինակ Աղամալ Հարությունյանը դեռևս ազատության մեջ է: Ազատության մեջ են նաև իր հետ եղած մյուս հանցագործները: Դժգոհ եմ, որ հանցագործությունը կոծկած քննիչները, դատավորը, դատախազը դեռևս պատասխանատվության չեն կանչվել, դժգոհ եմ, որ Հայաստանում դատական գործընթացները շատ են ձգձգվում: Ես չեմ կարող ասել՝ սա միտում է, թե գործերը շատ են: Մենք տեսնում ենք, որ բոլոր դատական գործերը նույն ձևով ձգձգվում են: Ես չեմ հասկանում, թե ինչ դատական համակարգ են ստեղծել, որ կարելի է որևէ գործ 15-20 տարի ձգել, մինչև Աղամալն էնտեղ կմահանա, հարցը դրանով կփակվի»,- ասաց նա՝ հավելելով, որ գործը շատ դանդաղ է առաջ շարժվում:
«Ես լսեցի, որ երկու դատաբժիշկների զրկել են լիցենզիայից, որոնք կեղծ տեղեկանք էին տվել: Այսինքն ինչ-որ բաներ կատարվում է, բայց շատ դանդաղ»:
Անդրադառնալով փաստաբանի հայտարարությանը, թե ոչ մի նոր հանգամանք էլ ի հայտ չի եկել, դա ֆիկցիա է, Պողոս Պողոսյանի եղբայրն ասաց. «Բնականաբար, իրենց խնդիրը այդպես ասելն է: Իրականում նու հանգամանք է ի հայտ եկել, բոլորին հայտնի է՝ ինչ է տեղի ունեցել, խմբակային սպանություն է տեղի ունեցել բոլորի աչքի առաջ և մարդը դատվել է ուղղակի պատահաբար մենակ ինչ-որ մեկին հրելու և գցելու համար: Ոչ ոք գոնե ձևի համար գոնե մեկ օր չի կալանավորվել: Եթե մեկը չնկատի, պատահաբար մեքենան հետ տա ու ինչ-որ մեկին վրաերթի ենթարկի, կտանեն 7 տարի կազատազրկեն: Իսկ այս դեպքում բոլորի աչքի առաջ մարդուն ծեծելով խմբակային սպանում են, ու ոչ մեկը ոչ մի օր գոնե ձևի համար չի նստում: Սա ուղղակի խայտառակություն է»:
Նա հավելեց, որ ինքը ցավոք շատ հիասթափված է դատական համակարգից ու առկա իրողություններից. «Մնացական Մարտիրոսյանը, որ այդ գործով դատավորն է եղել, այսօր նոր պաշտոն են տվել: Մենք գիտենք, որ նա ամենաաղմկահարույց գործերով է զվաղվել Քոչարյանի օրոք, Սերժ Սարգսյանի օրոք, հիմա էլ նույն ձևով այդպիսի գործերով է զբաղվում ու պաշտոնի բարձրացում է ստանում: Միակ դրականն այն է, որ գործը բացվել է, բայց դա բավարար չէ: Եթե բացվել է, ուրեմն պետք է մեղավորները պատժվեն: Եթե չեն պատժվելու, էլ ինչո՞ւ է բացվել, ինչու են մեր նյարդերը քայքայում»,- ասաց Սամվել Պողոսյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
1843 դիտում
08:52 19-09-2023
Մեղավորները պատժվելու են. ՔՊ վարչության նիստը շատ թեժ է անցել․ «Ժողովուրդ»
2252 դիտում
19:14 30-10-2019
Պողոս Պողոսյանի գործով հայտնի են դարձել նոր տվյալներ
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»