211652_close_icon
views-count628 դիտում article-date 17:59 25-11-2022

ԱՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանն ԱԺ-ում ներկայացրել է ԵՄ օրենսդրության մոտարկման աշխատանքները

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանն Ազգային ժողովում բացման խոսքով հանդես է եկել Եվրոպական Միության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը` Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից (ՀԸԳՀ) բխող օրենսդրության մոտարկման գործընթացում» ծրագրի II-րդ փուլի շրջանակում ԵՄ օրենսդրության մոտարկման գործընթացի վերաբերյալ իրազեկման հանդիպմանը:

Նվարդ Վարդանյանն ընդգծել է Եվրոպայի միության աջակջությամբ Հայաստանում իրականացվող բազմոլորտ բարեփոխումային օրակարգի արժեքավորությունը, ինչպես նաև դրա շարունակականությանն ուղղված գործուն քայլերը:

Նվարդ Վարդանյանը կարևորել է նաև ԵՄ օրենսդրության մոտարկման գործընթացին ուղղված իրազեկման հանդիպումներին ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների ակտիվ մասնակցությունը և ներգրավվածությունը:

Ներկայացվել են նաև Արդարադատության նախարարության՝ որպես ՀԸԳՀ-ից բխող օրենսդրության մոտարկման գործընթացը համակարգող մարմնի կողմից տարվող աշխատանքները և ներկայիս ընթացը: Այս լույսի ներքո, Նվարդ Վարդանյանը հայտնել է, որ Արդարադատության նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որոնց արդյունքում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում իրականացվող մոտարկումը կիրականացվի օրենքի կարգավորումներին համապատասխան, ինչպես նաև այդ գործընթացի ապահովման նպատակով Արդարադատության նախարարությունում կձևավորվի հատուկ անձնակազմ:

Հանդիպման ընթացքում ծրագրի ղեկավար Միկելե Դինելին ներկայացրել է ԵՄ օրենսդրության մոտարկման մեխանիզմները, առանձնահատկությունները, ինչպես նաև առանձնացրել՝ ԵՄ օրենսդրության մոտարկման այլ երկրների լավագույն փորձը:

Ծրագրի ներկայիս փուլով վերոնշյալ հանդիպումը կազմակերպվել էր Ազգային ժողովի հանձնաժողովների փորձագետների և Արդարադատության նախարարության ներկայացուցիչների համար:  

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Նմանատիպ նյութեր