32175 դիտում
13:43 26-11-2022
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ 47-ամյա վարորդը VAZ 2106-ով բախվել է կայանված Mercedes-ին․ 26-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Անուշավան Խ․-ն իր վարած VAZ 2106 մակնիշի ավտոմեքենայով Նոր Կյանք գյուղի Արարատյան փողոցի վերջնամասում բախվել է Արարատի մարզի բնակիչ 45-ամյա Քաջիկ Ս․-ին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Անուշավան Խ․-ի ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Տ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Միրզոյանի գլխավորությամբ։
Մինչ վթարի վայրի տեղազննություն էր կատարում քննիչը, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվում, որ ժամը 23։00-ի սահմաններում վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
24328 դիտում
17:32 14-06-2023
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ բախվել են VAZ 2106-ը և VAZ 2107-ը․ կա 1 զոհ, 7 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ