211652_close_icon
views-count22273 դիտում article-date 17:28 22-06-2023

Ավտովթար Արագածոտնի մարզում․ բախվել են Kia-ն, VAZ 2106-ն ու VAZ 2107-ը․ կա 4 վիրավոր․ երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 43 կմ-ին բախվել են 32-ամյա Սարգիս Ա․-ի վարած VAZ 2107 մակնիշի, 58-ամյա Հովիկ Ա.-ի վարած VAZ 2106 մակնիշի և 43-ամյա Արթուր Դ.-ի վարած Kia մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արթուր Դ.-ն, նրա ուղևորներ՝ 73-ամյա Անուշ Գ.-ն, 40-ամյա Սիլվա Վ.-ն և Սարգիս Ա-ի ուղևոր 30-ամյա Վարդիթեր Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը։ 

Բժիշկները մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի,  գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Անդրանիկ Գրիգորյանն ու Կարեն Մելիքյանը, քանի որ երթևեկությունը ժամանակավորապես նշված վայրում դադարեցվել է։ 

Վթարի մասին Ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով` Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 146+
146+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր