211652_close_icon
views-count1221 դիտում article-date 14:48 26-11-2022

Ուկրաինայում ավելի քան 6 մլն բաժանորդ մնացել է առանց հոսանքի․ Զելենսկի

Ուկրաինայի տարածքում ավելի քան 6 միլիոն բաժանորդ մնացել է առանց էլեկտրականության։ Այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա նշել է՝ նոյեմբերի 25-ի երեկոյան անջատումները շարունակվում են երկրի շրջանների զգալի մասում ու Կիևում։

Զելենսկին կոչ է արել Ուկրաինայի տարածքում շարունակել խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան։

Նմանատիպ նյութեր