211652_close_icon
views-count1410 դիտում article-date 20:49 27-11-2022

Վատիկանը պատրաստ է Մոսկվային և Կիևին բանակցությունների հարթակ տրամադրել

Վատիկանը հայտարարել է ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար հարթակ տրամադրելու պատրաստակամության մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար արքեպիսկոպոս Գալահերն ասել է, որ Սուրբ Աթոռը և Հռոմի Պապը միշտ պատրաստ են եղել օգնել կարգավորման հարցում:

«Սուրբ Աթոռը և Հռոմի Պապը միշտ պատրաստ են եղել օգնելու հակամարտության կարգավորմանը, սակայն դեռ կոնկրետ պատասխան չեն ստացել»,- ասել է հոգևորականը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վատիկանը, ըստ որոշ տեղեկությունների, կարող է միջնորդել հակամարտությունը լուծելու համար, եթե Մոսկվան ու Կիևը նման խնդրանք ներկայացնեն։

Նմանատիպ նյութեր