211652_close_icon
views-count886 դիտում article-date 10:57 24-02-2014

Մեծ Բրիտանիան պատրաստ է ֆինանսական օգնություն տրամադրել Կիևին

Մեծ Բրիտանիան Արևմուտքի այլ պետությունների հետ միասին պատրաստ է ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային։ Այս մասին հայտնել է երկրի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը, փոխանցում է The Daily Telegraph։ Նախարարը նշել է Բրիտանիայի, մյուս եվրոպական պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների տրամադրվող գումարի չափը։ ԵԽ֊ը պատրաստ է Ուկրաինայի նոր կառավարությանը 20 մլրդ եվրո տրամադրել՝ բարեփոխումներ անցկացնելու համար։ Այս մասին հայտնել է Եվրապառլամենտի Միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Էլմար Բրոկը։

Նմանատիպ նյութեր