211652_close_icon
views-count164655 դիտում article-date 09:51 28-11-2022

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են Mitsubishi Pajero-ն և Nissan March-ը․ կա 2 զոհ, 1 վիրավոր․ մահացածներից մեկը Ոստիկանության զորքերի ծառայող էր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ ՝ նոյեմբերի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Սարդարապատ գյուղից դեպի Նոր Արմավիր գյուղ տանող ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 38-ամյա Սարգիս Զարմանյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի և 32-ամյա Րաֆֆի Ենոքյանի վարած Nissan March մակնիշի ավատոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս․ Զարմանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, իսկ Ր․ Ենոքյանն ու նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Կարեն Ասատրյանը տեղում մահացել են։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ-փրկարարաները Nissan March-ից դուրս են բերել Կ․ Ասատրյանի դին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի դիատարին, այնուհետև փակել են գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը։

Դեպքի վայր են ժամանել Ճանապահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանն ու ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Քնիիչի հանձանարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներից Կ․ Ասատրյանը ծառայում էր Ոստիկանության զորքերի N զորամասում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 182+
182+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր