211652_close_icon
views-count1241 դիտում article-date 13:01 29-11-2022

ՀՀ կենտրոնական բանկը կեղծ լիցենզիայի և շինծու տվյալների հիման վրա տարածվող առաջարկների մասին զգուշացում է տարածել

Վերջին շրջանում տարբեր սոցիալական հարթակներով գործարար Իլոն Մասկի անունից գովազդվում է Tesla X հարթակը, որը կեղծ տեղեկությունների հիման վրա հանդես է գալիս արժեթղթի (ներդրումային համաձայնագիր) և ներդրումային ծառայությունների հրապարակային առաջարկով՝ փորձելով ներգրավել ՀՀ քաղաքացիների միջոցները, այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկից։

ԿԲ-ից նշում են, որ մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։

«ՀՀ կենտրոնական բանկը պատրաստակամ է անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն կամ խորհրդատվություն տրամադրել ՀՀ քաղաքացիներին, ինչի նպատակով Ձեր հարցերը կարող եք ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեով:

ՀՀ ԿԲ կողմից լիցենզավորված ներդրումային ծառայություններ մատուցող կազմակերպությունների, գրանցված ազդագրերի և հաշվետու թողարկողների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով», - ասվում է ԿԲ հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր