211652_close_icon

Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը․ «Հայաստան» դաշինքը մեկնաբանել է «Վերածնվող Հայաստան»-ի որոշումը

views-count1121 դիտում article-date 15:22 29-11-2022
«Հայաստան» դաշինքը մեկնաբանել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության՝ դաշինքից դուրս գալու մասին հայտարարությունը։ 

«Վերածնվող Հայաստան» կուսակցության մեր գործընկերների հետ ունեցել ենք անկեղծ քննարկում, տեղյակ ենք եղել որոշումից:

Արձանագրենք, որ մեր համատեղ քաղաքական նպատակադրման, սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել:

Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը: Վստահ ենք՝ քաղաքական այս պայքարում դեռ շարունակական ու համատեղ անելիքներ շատ կան»:

Նմանատիպ նյութեր