1366 դիտում
14:37 02-12-2022
Ադրբեջանը պարտավոր է դուրս բերել իր զորքերը ՀՀ տարածքից. Միրզոյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում
Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պորտուգալիայի Հանրապետության ԱԳ նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ: Հայտնում է ԱԳՆ-ն։
Ընդգծելով, որ այս տարի լրանում է Հայաստանի և Պորտուգալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել հայ-պորտուգալական բարեկամական կապերն ու գործընկերային հարաբերությունները:
Կարևորվել է երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումն ու բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը: Կողմերը դիտարկել են երկու երկրների միջև գործարար կապերի ստեղծման հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի: Այս համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում։
ՀՀ ԱԳ նախարարը պորտուգալացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող զարգացումները և վերահաստատել հայկական կողմի դիրքորոշումը, որ Ադրբեջանը պարտավոր է դուրս բերել իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից, դադարեցնել առավելապաշտական և ռազմատենչ հռետորաբանությունը։

Նմանատիպ նյութեր
1083 դիտում
23:31 28-10-2022
Արարատ Միրզոյանը և Տոյվո Կլաարը կարևորել են ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանում
Այս բաժնից
913 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները
937 դիտում
20:59 18-12-2024
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ
886 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը