211652_close_icon
views-count1185 դիտում article-date 20:47 02-12-2022

ԱԻ նախարարի տեղակալ Դ. Համբարյանը մասնակցել է ՄԱԿ-ի Եվրոպական Տնտեսական Հանձնաժողովի «Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության մասին» կոնվենցիային անդամակցող երկրների համաժողովին

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը ՀՀ ԱԻՆ պատվիրակությունը՝ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանի գլխավորությամբ, մասնակցել է Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող ՄԱԿ-ի Եվրոպական Տնտեսական Հանձնաժողովի «Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության մասին» կոնվենցիային անդամակցող երկրների համաժողովին։

Հոբելյանական համաժողովը նշանավորում է կոնվենցիայի 30-րդ տարելիցը, խրախուսելով աղետների ռիսկի նվազեցման գործողությունների իրականացումը տարերային աղետների հետևանքով առաջացող տեխնոլոգիական վթարների կանխման, կանխարգելման և հետևանքների նվազեցման ուղղությամբ, ներկայացնելով կոնվենցիան իբրև կարևորագույն հարթակ միջազգային համագործակցության կազմակերպման և մասնագիտական փորձի փոխանակման համար։

Համաժովողն ընթանում է հիբրիդային ձևաչափով, որին մասնակցում են շուրջ հարյուր ներկայացուցիչներ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի 42 անդամ պետություններից և ունկնդիրների լայն շրջանակ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում դեսպաններ, պետական պատվիրակությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի միջազգային կառույցների, գիտական աշխարհի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Համաժողովի պաշտոնական մասում իրականացվել է Կոնվենցիայի բյուրոյի 10 անդամների ընտրությունը 2023-2024թ. համար, որի կազմում ներգրավվել է նաև Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԻՆ ներկայացուցիչ, Սենդայի գործողությունների ծրագրի ազգային համակարգող փ/ծ փոխգնդապետ Արմինե Հայրապետյանը։
 

Նմանատիպ նյութեր