42281 դիտում
19:20 04-12-2022
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են Ford Transit-ը, Opel-ը և VAZ 21703-ը, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 56 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 54-ամյա Սուրեն Ա-ի վարած Ford Transit մակնիշի, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 63-ամյա Հրաչյա Գ-ի վարած Opel մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Արմեն Շ-ի վարած VAZ 21703 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արմեն Շ-ի ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Ներսիկ Շ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» ԲԿ։
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ներսիսյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ տեսուչներ Գեղամ Գրիգորյանն ու Կարեն Գալստյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ աժնի պետ Սուրեն Ջանիկյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Տեղում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+