1108 դիտում
14:07 07-12-2022
Գերմանիայում պետական հեղաշրջման կազմակերպման կասկածանքով կալանավորվել է 25 մարդ, այդ թվում մեկ ռուս կին
Գերմանիայում պետական հեղաշրջման կազմակերպման կասկածանքով ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում 1 ռուս կին, տեղեկացրել է Գերմանիայի գլխավոր դատախազությունը։
«Կալանավորվածները պատկանում են ահաբեկչական կազմակերպությանը, որը հիմնվել է 2021թ. նոյեմբերի վերջին եւ նպատակ ունի տապալել Գերմանիայում գործող պետական կարգը եւ այն փոխարինել պետության սեփական ձեւով, որի հիմնական գծերն արդեն մշակված են»,- նշված է հաղորդագրությունում։
Գերմանիայի գլխավոր դատախազությունում նշել են, որ կալանավորվածները ոստիկանական հատուկ գործողության ընթացքում նախատեսել են գրոհել եւ զավթել բունդեսթագը եւ քաղաքական գործիչներին։
Նշվել է, որ իշխանության զավթման շրջանակում ծայրահեղ աջ ծայրահեղականները ստեղծել են իշխանության այլընտրանքային մարմիններ, այդ թվում ռազմականացված թեւ։
Ավելի վաղ հայտի էր դարձել, որ Գերմանիայի ոստիկանությունը ենթադրյալ աջ ծայրահեղականների դեմ հատուկ գործողություն է իրականացնում։
Գերմանական ոստիկանության աշխատակիցները կալանավորել են 25 մարդու, որոնք կամ աջ հոսանքի անունը չնշած ահաբեկչական կազմակերպության անդամներ են, կամ աջակցել են դրան։ Տեղեկացվել է, որ գերմանական հատուկ ծառայության ուժերը միաժամանակ գործում են Գերմանիայի 11 շրջաններում։ Խուզարկություններ են կատարվում ավելի քան 130 տներում, օֆիսներում եւ այլ հաստատություններում։

Նմանատիպ նյութեր
3171 դիտում
15:20 22-02-2020
Հերքում. ՀՔԾ-ում պետական հեղաշրջման փորձի կազմակերպման վերաբերյալ քրեական գործ չի քննվում
Այս բաժնից
844 դիտում
14:25 19-01-2025
Արևմուտքը փորձում է Սերբիայում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել. նախագահ Վուչիչ
718 դիտում
13:56 19-01-2025
Գազայի հատվածում ուժի մեջ է մտել hրդադարի ռեժիմը
778 դիտում
13:31 19-01-2025
Առնվազն վեց բերման ենթարկված Թբիլիսիում «փակ դիմակներով» ցույցերի ժամանակ