761 դիտում
13:09 08-12-2022
Շինհրապարակներում ստանդարտները չեն պահպանվում. սա ԴՆԹ մակարդակի խնդիր է. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց, որ շինարարական ծրագրերի գնման պայմանագրերում կնախատեսվեն կարգավորումներ շինարարական հրապարակներում առկա իրավիճակի, աշխատանքի անվտանգության, սանիտարահիգիենիկ, տեխնիկական անվտանգության, մթնոլորտային օդի և շրջակա միջավայրի աղտոտման նորմերի պահպանման վերաբերյալ:
Սրանով, ըստ էության, կառավարությունը խստացնում է շինհրապարակների նկատմամբ հսկողությունը։ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացնելով նախագիծը, նշեց, որ գործող կարգավորումները պատվիրատուին չեն պարտադրում շինհրապարակներում պատշաճ կարգուկանոն սահմանել։
Ներկայացված նախագծով առաջարկվում է բոլոր նորմերը պարտադիր ներառել պայմանագրերում` դրանց խախտման համար պատասխանատվություն նախատեսող կետեր սահմանելով։
«Կառավարությունն ունի այդպիսի իրավասություն՝ բոլոր պետական գնումների դեպքում սահմանել այն հիմնական պայմանները, որոնք գնումների պայմանագրերը կազմելու ժամանակ պարտադիր պայմանի բնույթ ունեն։ Եվ մենք հիմա առաջարկում ենք, որ այդ կարգավորումները դառնան հիմնական պայմանագրերի մաս։ Այսինքն՝ հետայսու ցանկացած պետական մարմին, որ շինարարական աշխատանքների պատվեր կտա, իր գնման պայմանագրերով կնախատեսի նաև պատասխանատվության միջոցներ` այդ կանոնները չպահպանելու համար»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ կանոնները խախտելու բարդությունից ու հետևանքներից կախված պատասխանատվության խստությունը տարբեր կլինի՝ սկսած տույժ տուգանքից, մինչև պայմանագրի կասեցում։
Ֆինանսների նախարարը նշեց, որ այս նորմերը հետագայում տեղ կգտնեն նաև մասնավոր պայմանագրերում, քանի որ տեսչական մարմինների համար իրավական հիմք կստեղծվի շինհրապարակներում ստուգումներ իրականացնելու համար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասաց, որ շինարարության ծավալները շատ մեծ թափ են հավաքել, բայց, մյուս կողմից, անընդհատ տեսնում են, որ փոշով աղտոտվածության շատ բարձր ցուցանիշներ են արձանագրվել Երևանում:
«Սրա պատճառներից մեկն այն է, որ շինհրապարակներում ստանդարտները չեն պահպանվում, մենք պետք է այս հարցում հետևողական լինենք: Սա ԴՆԹ մակարդակի խնդիր է: ԴՆԹ, իհարկե, փոխաբերական իմաստով, այդ մակարդակի խնդիրներում շեղումները հետագա պրոցեսներում շղթայական ու մեծ, տեսանելի հետևանքների են բերում: Ես կարծում եմ, որ մենք մեր երկրում բոլոր մակարդակներում պետք է ստանդարտներ սահմանենք ու հետևողական լինենք այս ստանդարտների իրականացման առումով», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր
2818 դիտում
15:05 13-10-2022
«Մեր պրոֆեիսոնալ բանակի զինծառայողը պիտի չունենա հացի խնդիր, բնակարանի խնդիր. Նիկոլ Փաշինյան
1099 դիտում
11:44 15-12-2014
Եվրամիությունը շարունակում է ցուցադրել իր երկակի ստանդարտները. ՌԴ ԱԳՆ
6817 դիտում
20:36 13-04-2021
Օլիգարխիայի արժեքային ստանդարտները. Aravot.am
Այս բաժնից
1747 դիտում
11:58 19-01-2025
Կատարվելու են պայթեցման աշխատանքներ
1021 դիտում
11:45 19-01-2025
Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ