879 դիտում
14:01 08-12-2022
Ստեղծվում է Արտաքին հետախուզության ծառայություն՝ որպես վարչապետին ենթակա պետական կառավարման մարմին
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին:
Այս փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր՝ Արտաքին հետախուզության ծառայություն՝ որպես վարչապետին ենթակա պետական կառավարման մարմին:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ Պաշտպանության նախարարությունում, թե՛ Ազգային անվտանգության ծառայությունում գոյություն ունեն համանման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը հանդիսանում է զինվորական ծառայություն, առկա է քաղաքական որոշում ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն»,- ասաց ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը:
Նրա խոսքով՝ դրանով հնարավորություն կընձեռվի նորաստեղծ մարմինը համալրել նաև այլ գերատեսչություններում աշխատող հանրային ծառայողներով, ովքեր իրենց փորձով, գիտելիքներով, արհեստավարժությամբ կնպաստեն արտաքին հետախուզության ծառայության կայացմանը:
«Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը ոչ միայն կնպաստի ԱԱԾ գործառութային արդյունավետության բարձրացմանը՝ հնարավորություն ընձեռելով կենտրոնանալ հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով, այլև հնարավորություն կընձեռի ավելի ճկուն և համարժեք արձագանքել հարաճուն փոփոխվող աշխարհի և տարածաշրջանի մարտահրավերներին: Նախագծի անցումային դրույթներում նախատեսվում է կարգավորում այն մասին, որ արտաքին հետախուզության ծառայության ստեղծմանն ու կայացմանն ուղղված օրենսդրական փաթեթի ընդունումից 3 տարի անց արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մյուս մարմինները և ստորաբաժանումները կդադարեն այդպիսի գործունեություն իրականացնել՝ այս գործառույթն ամբողջովին փոխանցելով նոր ծառայությանը»,- նշեց Մինասյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց. «Կարևոր արձանագրումներից մեկն այն է, որ մենք տեսնում ենք՝ աշխարհում հետախուզական մեթոդներն ու ձևերը զարգանում են այնպես, որ նրանք միշտ չէ, որ ուղիղ կապ ունեն զինվորական բնույթի ծառայության հետ: Այս առումով որոշում ենք կայացրել ստեղծել Արտաքին հետախուզական ծառայություն՝ որպես վարչապետին ենթակա մարմին: Հույս ունենք, որ այսպես էականորեն կզարգացնենք մեր երկրի արտաքին հետախուզական կարողությունները»:
Այս փաթեթն առաջիկայում կներկայացվի ԱԺ–ի քննարկմանը` որպես անհետաձգելի նախաձեռնություն։

Նմանատիպ նյութեր
1443 դիտում
09:54 26-02-2021
Հայաստանում ստեղծվում է անտառային պետական ծառայություն. «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
550 դիտում
17:29 25-10-2024
Արդարադատության նոր նախարարի նշանակման հարցը կքննարկվի ՔՊ կոլեգիայի նիստում. պատգամավոր
643 դիտում
16:39 25-10-2024
Բագրատ Սրբազանի աջակիցները ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում
586 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ