1084 դիտում
18:19 09-12-2022
Հիմնանորոգվում է Երևանի 12 մանկապարտեզը. Ավինյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ
Այս շաբաթ հանդիպել եմ Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչներ Ստեֆանի Գիար-Բրանին և Նատո Պեիտրիշվիլիին: Քննարկել ենք Երևանի էներգաարդյունավետության ծրագրի 1-ին փուլի ընթացքը, որի շրջանակում հիմնանորոգվում են Երևանի 12 մանկապարտեզներ, երկուսի վերանորոգումն ավարտված է, ևս մեկ մանկապարտեզի հիմնանորոգման մրցույթը հաստատման փուլում է:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Ծրագրի առաջին փուլի սահուն ընթացքը հնարավորություն տվեց սկսել բանակցություններ 2-րդ փուլն իրականացնելու համար, որի մեջ ներառելու ենք 32 մանկապարտեզներ և 6 պոլիկլինիկաներ: 2-րդ փուլի համաձայնագիրը նախատեսում ենք ստորագրել 2023 թվականի առաջին եռամսյակում»,- գրել է Ավինյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1824 դիտում
21:30 01-06-2016
Երևանի քաղաքապետը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ
1263 դիտում
18:13 18-11-2016
Երևանի քաղաքապետը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ
1582 դիտում
23:28 09-02-2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ
Այս բաժնից
883 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը
739 դիտում
21:09 18-10-2024
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում