864 դիտում
22:27 09-12-2022
ԱՆ ներկայացրել է Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագրի վիճակագրությունը
Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի թրոմբոլիտիկ բուժման պետական ծրագրի շրջանակում 2022 թվականին 4 բուժկենտրոններում մատուցվել է 506 ծառայություն։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Հիշեցնենք, որ ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի փետրվարին։ Եթե 2019 թ-ին բուժօգնություն է ստացել շուրջ 350 մարդ, ապա 2020-2022 թթ-ին՝ տարեկան մոտ 500 մարդ։ Բացի այդ, ընդլայնվել է բուժօգնություն տրամադրող կլինիկաների աշխարհագրությունը։ Երևանի երեք կլինիկաներին՝ Թիվ մեկ համալսարանական հիվանդանոցին, «Էրեբունի» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ներին միացել է նաև Գյումրու բժշկական կենտրոնը, որտեղ ավելի քան 40 հիվանդի տրամադրվել է բուժօգնություն։
Նմանատիպ նյութեր
1399 դիտում
14:52 10-10-2021
Գյումրու բժշկական կենտրոնում մեկնարկել է սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագիրը
1723 դիտում
20:43 07-08-2019
Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների բուժման ծրագրով փրկվել է 151 կյանք.ԱՆ
3650 դիտում
19:50 29-10-2016
Այսօր գլխուղեղի կաթվածի համաշխարհային օրն է
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»