891 դիտում
23:06 09-12-2022
Տեղի է ունեցել «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի երկրորդ հանդիպումը
Այսօր ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի երկրորդ հանդիպումը։ Քննարկմանը մասնակցում էին Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, շահագրգիռ պետական կառույցների, ինչպես նաև մասնավոր հատվածի, գիտական հաստատությունների, քաղաքացիական հասարակության և զարգացման կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի՝ կանաչ տնտեսության առաջարկվող քաղաքականության, ռազմավարական պլանավորման և իրականացման շրջանակներին։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ փոխվարչապետը ընդգծել է բոլոր շահակիրների` միջազգային և հասարակական կազմակերպությունների, ակադեմիական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների ներգրավվածության նշանակությունը կանաչ տնտեսության անցման միասնական օրակարգ ձևավորելու գործում։ «Այսօրվա հանդիպումը նպատակ ունի անցում կատարելու առավել առարկայական քննարկումների՝ ուղղված գլոբալ և տեղական կլիմայական մարտահրավերներին ընդառաջ տնտեսության դիմակայունության բարձրացման անհրաժեշտությանը։ Այս ուղղությամբ մեր հանձնառությունները հստակ ամրագրված են Կառավարության 2021-2026 թթ․ ծրագրով, որով տնտեսության՝ ցածր ածխածնային էներգետիկ իրականությանը համապատասխան վերափոխումն ու տնտեսական ցիկլում բնական ռեսուրսների երկար պահպանման նախադրյալների ապահովումը սահմանված են որպես կայուն զարգացման կարևոր նախապայմաններ», -նշել է փոխվարչապետը։
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին բարձր է գնահատել հարթակի դերը Հայաստանի և իր բնակչության համար ավելի լավ և «կանաչ» քաղաքականությունների մշակման գործընթացում։ «Այսօր մենք մեկ քայլով մոտենում ենք այդ խոստման իրագործմանը՝ վերլուծելով կանաչ տնտեսության քաղաքականության էական տարրերը և փորձելով վերածել քաղաքականություններին վերաբերող բարձր մակարդակի հայտարարությունները, ինչպիսիք են՝ կանաչ անցման տեսլականը և երկրի ռազմավարական նպատակները, գործառնական մակարդակի քաղաքականությունների»,- ընդգծել է Նացվլիշվիլին՝ հավելելով, որ Հայաստանը այս գործընթացում միայնակ չէ։
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Հայաստանի կանաչ և կայուն տնտեսական զարգացման ռազմավարության և ճանապարհային քարտեզի հնարավոր հիմնական ուղղությունները, որը ներկայումս մշակվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից այլ պետական մարմինների և միջազգային ու տեղական շահակիրների հետ համագործակցությամբ։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի համոզմամբ՝ միջազգային փորձը, հատկապես՝ եվրոպական մոդելն ապացուցել է, որ շրջակա միջավայրի պաշտպանությունը չի հակասում տնտեսական բարեկեցության ապահովմանը, ընդհակառակը՝ այդ երկու ուղղությունները կարող են փոխլրացնել միմյանց։ «Կանաչ տնտեսական կառավարման անցումը կարող է բազմաթիվ հնարավորություններ ստեղծել բիզնեսների և աշխատանք փնտողների համար, ինչպես նաև բարձրացնել հայկական արտադրանքների և մատուցվող ծառայությունների դիմակայունությունը և մրցունակությունը միջազգային շուկաներում»,- նշել է ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ վերահաստատելով ԵՄ պատրաստակամությունը՝ ակտիվ մասնակցություն ցուցաբերելու Հայաստանում ոլորտային քաղաքականության շուրջ երկխոսությանը և դոնորների համակարգմանը:
Հանդիպման ընթացքում տեղի են ունեցել նաև առանձին թեմատիկ քննարկումներ՝ կայուն ֆինանսների, կանաչ տաքսոնոմիայի և շրջանաձև տնտեսության և Հայաստանում ընթացիկ նախաձեռնությունների վերաբերյալ։
Նկատելով, որ Հայաստանը կլիմայի փոփոխությունների նկատմամբ խոցելի երկիր է՝ Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը կարևորել է ավելի կանաչ տնտեսության մոդելի անցման անհրաժեշտությունը, որը, այս խոցելիությունը հաշվի առնելով, կստեղծի նաև աճի էական հնարավորություններ։ «Հայաստանի «կանաչ» տնտեսության տեսլականը, որը քննարկվեց այսօր, առաջին կարևոր քայլն է դեպի «կանաչ» աճի ներուժի իրացում»,- ընդգծել է Գեգինատը։
Քննարկումների ընթացքում հանդիպման մասնակիցները շեշտել են բնական էկոհամակարգերի պաշտպանության, մարդկային կապիտալի զարգացման և «կանաչ» տնտեսությանն անցման մեջ ավելի մեծ ներդրումները խթանելու համար բարենպաստ միջավայր ստեղծելու անհրաժեշտությունը։

Նմանատիպ նյութեր
1078 դիտում
22:39 15-11-2023
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստը
2752 դիտում
16:58 17-04-2020
ՀՀ ԿԲ-ն «Կանաչ ֆինանսական համակարգի համագործակցության» միջազգային հեղինակավոր հարթակի լիիրավ անդամ է
Այս բաժնից
490 դիտում
20:40 31-10-2024
Հակակոռուպցիոն ռազմավարությամբ իրականացվող բարեփոխումները ներկայացվել են ՏՀԶԿ պատվիրակությանը
979 դիտում
20:24 31-10-2024
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երվանդ Մանարյանի արձանի բացմանը
682 դիտում
20:07 31-10-2024
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով Բրազիլիայում է