211652_close_icon
views-count1730 դիտում article-date 14:41 11-12-2022

Մելիտոպոլում սպանվել և վիրավորվել է 200 ռուս զինվոր

Զապորոժիեի շրջանի Մելիտոպոլում տեղի ունեցած պայթյունների և հրդեհների հետևանքով մինչև 200 ռուս զինծառայող է զոհվել և վիրավորվել, շաբաթ օրը՝ դեկտեմբերի 10-ին, հայտնել է քաղաքի ուկրաինացի քաղաքապետ Իվան Ֆեդորովը։ Նրա խոսքով՝ հրդեհները տեղի են ունեցել քաղաքի տարբեր հատվածներում գտնվող ռուսական զորքերի հենակետերում։ Ֆեդորովը հայտնել է, որ ինքը Մելիտոպոլում չէ և ոչ մի աղբյուրի չի հղում։ Քաղաքապետի խոսքով, վիրավոր ռուսներն այնքան շատ են, որ նրանց տեղափոխելու համար անհրաժեշտ է եղել շտապօգնության մեքենաներ բերել բռնակցված Ղրիմից։ Հայտնում է DW-ն։

Մինչ այժմ Ուկրաինայի գլխավոր շտաբի կողմից Մելիտոպոլի դեմ հարվածների մասին պաշտոնական հայտարարություններ չեն եղել։ Մինչդեռ Ռուսաստանի կողմից նշանակված  Զապորոժյեի շրջանի կցված հատվածի «ղեկավար» Եվգենի Բալիցկին հաստատել է Մելիտոպոլի հարվածը։ Նրա խոսքով՝ հրետակոծության է ենթարկվել հանգստի կենտրոնը, «որտեղ մարդիկ՝ խաղաղ քաղաքացիներ, ճաշել են շաբաթ երեկոյան, աշխատել են բազայի անձնակազմը»։ Նա հայտնել է երկու զոհի և տասը վիրավորների մասին, հանգստի կենտրոնն ամբողջությամբ ավերվել է։ Ուկրաինական լրատվամիջոցները, մեկնաբանելով այս հայտարարությունը, գրում են, որ ռուսական հրամանատարությունը հաճախ է օկուպացված տարածքներում հանգստի կենտրոններ և հյուրանոցներ օգտագործում՝ իր զինվորականներին տեղավորելու համար։

Իր հերթին Զապորոժիեի շրջանի օկուպացիոն «վարչակազմի» ներկայացուցիչ Վլադիմիր Ռոգովը հայտնել է, որ Մելիտոպոլում գտնվող «Հանթերս Հալթ» հանգստի կենտրոնը գնդակոծվել է HIMARS հրթիռային համակարգերից։ Երկու ուկրաինական հրթիռներ են խոցվել, մնացածը հասել են թիրախին, Ռոգովի հայտարարությունը մեջբերում է ria.ru-ն։

Մելիտոպոլը գտնվում է առաջնագծից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա։

Նմանատիպ նյութեր