1078 դիտում
11:51 13-12-2022
Ռազմական համալսարանի կրթական ծրագրերում ներառվել է «Մարդու իրավունքները զինված ուժերում» առարկան. ՊՆ
«Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում- II փուլ» ծրագրի աջակցությամբ մշակվել և ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կրթական ծրագրերում ներառվել է «Մարդու իրավունքները զինված ուժերում» առարկայի դասընթացը։ Հայտնում է ՊՆ-ն։
Դեկտեմբերի 12-ին Ռազմական համալսարանում տեղի է ունեցել «Մարդու իրավունքները զինված ուժերում» դասընթացի անցկացման համար նախատեսված լսարանի բացման արարողությունը: «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում- II փուլ» ծրագրի աջակցությամբ կահավորված լսարանի բացման արարողությանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Լեյլա Ժդանովայի գլխավորած պատվիրակությանը:
Նույն օրը Լեյլա Ժդանովայի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
Պաշտպանության նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում- 2-րդ» փուլ ծրագրի թիմին՝ ուսումնական ու կրթական միջոցառումների շրջանակում զինված ուժերի անձնակազմին աջակցելու, կարողությունները և հմտությունները զարգացնելու պատրաստակամության համար:
Հանդիպման ընթացքում կողմերը հաստատել են համագործակցության զարգացման և շարունակականության ապահովման պատրաստակամությունը, քննարկել հետագա համագործակցության նոր ուղղություններ, մասնավորապես զինված ուժերում մարդու իրավունքների ապահովման ոլորտում: «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում- II փուլ» ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ Հայաստանի համար իրականացվող 2019-2022 թթ․ Գործողությունների ծրագրի շրջանակում։
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել զինված ուժերում մարդու իրավունքների, մասնավորապես կին զինծառայողների իրավունքների պաշտպանությանը և զինվորական գործերով իրավական գործընթացների արդյունավետության ամրապնդմանը՝ աջակցելով իրավական ակտերի մշակման հմտությունների և կարողությունների զարգացմանը՝ ի նպաստ Մարդու իրավունքների պաշտպանության 2020-2022 թվականների Ազգային ռազմավարության իրականացման։ Ծրագրի առանձնահատուկ նպատակը զինված ուժերում կանանց ներգրավվածության բարձրացումն է՝ Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին և հանձնարարականներին համապատասխան:

Նմանատիպ նյութեր
1159 դիտում
22:52 04-11-2019
Դիլիջանում անցկացվել է «Մարդու իրավունքները զինված ուժերում» խորագիրը կրող վերապատրաստման դասընթաց
Այս բաժնից
1147 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
703 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար