60134 դիտում
20:22 13-12-2022
Գեղարքունիքի մարզի ոստիկանները օրերի ընթացքում հայտնաբերեցին փեսային ու աներորդուն, ովքեր Գեղամասար գյուղում կոտրել էին բանկոմատը, սակայն չէին հասցրել այն տանել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում հսկայածավալ օպերատիվ աշխատանքի արդունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել դեկտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզի Գեղամասար բնակավայրի կենտրոնական խճուղու թիվ 64 հասցեում գտնվող մթերային խանութից Հայաստանում գործող բանկերից մեկին պատկանող բանկոմատից գողության փորձ կատարողների վերաբերյալ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի, ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Վարդենիսի և ոստիկանության Մարտունու բաժինների քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների կողմից ձեռնարկված անհրաժեշտ աշխատանքների արդյունքում ոստիկանության Մարտունու բաժին են ներկայացվել Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 28-ամյա Հրաչյա Բ-ն և 38-ամյա Պավել Շ-ն։
Պարզվել է, որ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին, և դեկտեմբերի 4-ին, ժամը 03։00-04։00-ն ընկած ժամանակահատվածում Հրաչյա Բ-ն և Պավել Շ-ն վերջինիս պատկանող Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով գնացել են Գեղամասար գյուղ, որտեղ Պավելը հոսանքազրկել է կենտրոնական խճուղու վրա գործող խանութը, ապա կոտրել խանութի մուտքի դռան փականը ու փորձել են այնտեղից հափշտակել բանկոմատը։
Մինչ նրանք փորձել են բանկոմատը տեղափոխել, խանութի պահակը նկատել է «անկոչ հյուրերին», աղմուկ է բարձրացրել, որից հետո նշված անձինք, հանցագործությունը ավարտին չհասցնելով, դիմել են փախուստի։
Ոստիկանները հայտնաբերել են նաև Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան, որը տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ կասկածյալները ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին։
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+