211652_close_icon
views-count39600 դիտում article-date 10:34 14-12-2022

Արտակարգ դեպք Երևանում․ պարեկները հերթական անգամ ապացուցեցին, որ ավտոմեքենայում դեղատուփ պահելն անհրաժեշտություն է․ նրանք օգնության հասան «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ սայթաքած ու վայր ընկած կնոջը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Էմիլ Նուրիջանյանն ու Վահե Հակոբյանը Աբովյան փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ նկատել են, որ «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց իրարանցում է։ 

Պարեկները մոտենալով նշված վայր, նկատում են, որ 50-60 տարեկան մի կին ընկած է գետնին։

Պարեկներից մեկն իր ծառայողական ավտոմեքենայից դուրս է բերում առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար նախատեսված բժշկական պարագաներ և գործընեկրոջ, ապա նրանց միացած քաղաքացների հետ օգնություն են ցուցաբերում ինքնազգացողության վատացման հետևանքով սայթաքած ու վայր ընկած կնոջը։

Այնուհետև պարեկների կանչով օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերում կնոջը։

Բժիշկները հայտնում են, որ կնոջ մոտ թեթև սալջարդ է առաջացել, սակայն կյանքին վտանգ չկա, և դա առաջին հերթին շնորհիվ սրտացավ քաղաքացիների և պարեկների ճիշտ առաջին բուժօգնություն ցուցաբերելու։ 

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է իր ընթերցողի տրամադրած լուսանկարները դեպքի վայրից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր