798 դիտում
16:48 14-12-2022
Պետնախարարը հանձնարարել է սահմանել առաջնահերթ կարեւորություն ունեցող ծառայություններին վառելիքի տրամադրման մեխանիզմները
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր` դեկտեմբերի 14–ին, տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման, ինչպես նաեւ դեպի Արցախ գազամատակարարումն արգելափակվելու հետեւանքով ստեղծված իրավիճակը: Տեղեկացնում է պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։
Պետնախարարին զեկուցվել է հանրապետությունում վառելիքի ապահովման հետ կապված ընթացիկ վիճակը: Քննարկվել են գազի, դիզելային վառելիքի եւ բենզինի սղության պայմաններում ձեռնարկվելիք քայլերը: Կարեւորվել է առկա ռեսուրսների առավելագույնս խնայողաբար օգտագործումը:
Պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանձնարարել է հրատապ կարգով մշակել եւ հստակ սահմանել առաջնահերթ կարեւորություն ունեցող ծառայություններին՝ շտապ օգնությանը, հանրային տրանսպորտին, հատուկ ծառայություններին վառելիքի տրամադրման մեխանիզմներն ու ընթացակարգերը:
Քննարկված մյուս հարցը վերաբերել է գազ սպառող հացի արտադրամասերի, ինչպես նաեւ բնակչության կենսական կարիքների ապահովմանն ուղղված այլ արտադրամասերի գործունեության անխափան աշխատանքի կազմակերպմանը:
Պետնախարարը ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է լուծումներ առաջարկել վառելիքի այլընտրանքային միջոցներով դրանց ապահովման վերաբերյալ:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ճանապարհի արգելափակման հետեւանքով Հայաստանում գտնվող արցախցիների կեցության եւ սննդի ապահովման հետ կապված հարցերին, նրանց խնդիրների հետ կապված համապատասխան հանձնարարականներ են տրվել։

Նմանատիպ նյութեր
5989 դիտում
22:51 19-06-2018
Արցախի պետնախարարը գյուղոլորտի պատասխանատուներին հանձնարարել է վերագնահատել գործող ծրագրերի արդյունավետությունը
Այս բաժնից
781 դիտում
14:25 19-01-2025
Արևմուտքը փորձում է Սերբիայում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել. նախագահ Վուչիչ
709 դիտում
13:56 19-01-2025
Գազայի հատվածում ուժի մեջ է մտել hրդադարի ռեժիմը
766 դիտում
13:31 19-01-2025
Առնվազն վեց բերման ենթարկված Թբիլիսիում «փակ դիմակներով» ցույցերի ժամանակ