211652_close_icon
views-count5971 դիտում article-date 22:51 19-06-2018

Արցախի պետնախարարը գյուղոլորտի պատասխանատուներին հանձնարարել է վերագնահատել գործող ծրագրերի արդյունավետությունը

Հունիսի 19-ին Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Գ. Մարտիրոսյանը նախ լսել է բերքահավաքի ընթացիկ աշխատանքների վերաբերյալ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի և «Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» տնօրենի պաշտոնակատար Հրանտ Սաֆարյանի զեկույցները։ Պետնախարարն ընդգծել է, որ բոլոր ջանքերը պետք է ուղղվեն բերքահավաքի անկորուստ կազմակերպմանն ու խոստացվածի համաձայն՝ առանց վճարումների ուշացման մթերման իրականացմանը։ Այնուհետև Գ․ Մարտիրոսյանը անդրադարձել է ոլորտում պետական քաղաքականության շրջանակում գործող մասնավորապես սուբսիդավորման, փոխառությունների և լիզինգի ծրագրերին՝ նշելով, որ դրանց արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առաջիկա մեկ ամսվա ընթացքում պետք է համապատասխան ամբողջական վերագնահատումներ և առաջարկություններ ներկայացվեն: Պետնախարարի խոսքով՝ անհրաժեշտ է խորացնել հանրային հատվածի հետ բաց աշխատանքը։ Այս առնչությամբ հանձնարարվել է հստակ քայլեր ձեռնարկել: «Բոլոր ծրագրերի վերաբերյալ պետք է համարժեք տեղեկատվություն ապահովել, որպեսզի հողօգտագործողը ժամանակին իմանա, ինչ հնարավորություններ է ստեղծել կառավարությունը: Բացի դրանից՝ անհրաժեշտ է ավելի պարզ ու մատչելի դարձնել գործող ընթացակարգերը: Այս հարցերում մենք հետևողական աշխատանք ենք իրականացնելու ...

Նմանատիպ նյութեր