211652_close_icon

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի եղբայրներ Ալիկ և Արա Բանդուրյանները կասկածվում են Հայաստանում հայտնի կայքերից մեկի հիմնադիրին ու նրա աշխատակիցներին սպանության սպառնալիքներ տալու մեջ

views-count80015 դիտում article-date 11:49 15-12-2022
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հանցավոր աշխարհում հայտնի հեղինակություններ՝ քրեական պատմություններով հայտնի նորատուսցի եղբայրներ Արա և Ալիկ Բանդուրյանները սպանության սպառնալիքներ են հնչեցրել մի քաղաքացու նկատմամբ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին Կոտայքի մարզում հաշվառված 46-ամյա Ա․Հ․-ն է և Հայաստանում հայտնի էլեկտրոնային կայքերից մեկի հիմնադիրն է, ու 42-ամյա Արա և 41-ամյա Ալիկ Բանդուրյանները կասկածվում են կայքի աշխատակիցների նկատմամբ սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեջ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժին։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր