15215 դիտում
16:13 15-12-2022
Արտակարգ դեպք Արարատի մարզում․ Opel Astra-ում հրդեհ է բռնկվել․ մինչ հրշեջների ժամանում, կրակը կանխել են քաղաքացիներն ու ճանապարհային ոստիկանները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատաշեն գյուղում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը, Opel Astra մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհի տարածման դեմ պայքարել են քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Նշան Հակոբյանն ու Արսեն Մարտիրոսյանը։
Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը՝ պարզվում է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Ստեփան Հ․-ին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+