211652_close_icon
views-count1119 դիտում article-date 16:38 16-12-2022

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Տոբիաս Բիլստրյոմի և Արոն Էմիլսոնի հետ

Դեկտեմբերի 15-ին Շվեդիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության Արտաքին գործերի նախարար Տոբիաս Բիլստրյոմի և Ռիկսդագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահող Արոն Էմիլսոնի ու հանձնաժողովի անդամների հետ: Տեղեկացնում է ՀՀ ԱԽ գրասենյակը։

Ա. Գրիգորյանը զրուցակցներին է ներկայացրել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի փակման և արդյունքում ի հայտ եկած հումանիտար ճգնաժամը: Այս համատեքստում քարտուղար Գրիգորյանն ընդգծել է միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:

Արտաքին գործերի նախարար Տոբիաս Բիլստրյոմն ընդգծել է Շվեդիայի պատրաստակամությունն աջակցելու տարածաշրջանում կայունության ապահովմանն ու հակամարտությունների հաղթահարմանն ինչպես ԵԱՀԿ շրջանակներում, այնպես էլ Եվրոպական միության աջակցությամբ:

Նմանատիպ նյութեր