25595 դիտում
17:02 18-12-2022
Ավտովթար Լոռու մարզում. 62-ամյա վարորդը թաղման արարողությունից վերադառնալիս Opel-ով վթարի է ենթարկվել ու գլխիվայր շրջվել, կա վիրավոր, օպերատիվ են գործել Վանաձորի բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 62-ամյա Մանուկ Ո-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Մոսկովյան-Թումանյան փողոցներն իրար կապող շրջանաձև խաչմերուկում բախվել է բետոնե անկյունաքարին և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ։
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և այդ պահին վթարի վայրով անցնող Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր տեղում նախ առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա շտապօգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Վթարի մասին պարեկային ծառայության Լոռու գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական վարչությունը պարզում են վիրավորի ինքնությունը։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել Լոռու գումարտակի պարեկները։
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+