211652_close_icon
views-count2092 դիտում article-date 22:18 18-12-2022

Գալուստ Սահակյանը՝ որպես պետական և քաղաքական գործիչ, զգալի ավանդ է ունեցել ՀՀ խորհրդարանական դիվանագիտության կայացման և զարգացման գործում․ Արթուր Թովմասյան

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցություն է հայտնել ՀՀ ԱԺ 10-րդ նախագահ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ, որում ասվում է․

«Ցավով տեղեկացանք ՀՀ ԱԺ 10-րդ նախագահ Գալուստ Սահակյանի մահվան մասին։

ԱՀ Ազգային ժողովի ողջ անձնակազմը և անձամբ ես մեր վշտակցությունն ու զորակցություն ենք հայտնում Գալուստ Սահակյանի ընտանիքին՝ համբերություն և տոկունություն մաղթելով հանգուցյալի հարազատներին, մերձավորներին, գործընկերներին։

ալուստ Սահակյանը՝ որպես պետական և քաղաքական գործիչ, զգալի ավանդ է ունեցել ՀՀ խորհրդարանական դիվանագիտության կայացման և զարգացման գործում։

Ափսոսում ենք, որ Արցախի շրջափակման պատճառով իմ գլխավորությամբ ԱԺ պատվիրակությունը հնարավորություն չի ունենա մասնակցելու Գալուստ Սահակյանի հոգեհանգստի և թաղման արարողություններին»։

Նմանատիպ նյութեր