211652_close_icon
views-count1010 դիտում article-date 12:17 19-12-2022

ՀՀ ԶՈւ ԳՇ պետն ու Չինաստանի դեսպանը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը

Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին։ Հայտնում են ՀՀ ՊՆ-ն։

Հանդիպմանը ներկա էր նաև Չինաստանի դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ ավագ գնդապետ Ան Ցյանը։

Կողմերը բարձր են գնահատել երկկողմ համագործակցության մակարդակը, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում։

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը խաղաղապահության, ռազմական կրթության և բժշկության, ինչպես նաև՝ բարձրաստիճան պատվիրակությունների փոխադարձ այցելությունների կազմակերպման հարցերում։

Նմանատիպ նյութեր