1887 դիտում
10:35 20-12-2022
Ինչու չի բացվում Բերձորի միջանցքը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «1/ Ռուսաստանը թեեւ չի փակել միջանցքը, ինչպես պնդում է իշխանամերձ քարոզչությունը, բայց, մյուս կողմից, ժամանակակից լեզվով ասած, «դուխ չունի» այն բացելու (չնայած դա այդ երկրի ուղիղ պարտականությունն է)՝ վախենում է, որ «ուժային» բացումը կվերածվի բախման, եւ չի ուզում դրա վրա ռազմական եւ քաղաքական ռեսուրս ծախսի: Ուկրաինայում ակնհայտ անհաջողությունների ֆոնի վրա երկրորդ ճակատ բացելը Կրեմլը (առայժմ, համենայնդեպս) նպատակահարմար չի համարում: Բացի այդ, Պուտինը, շատ հնարավոր է, ինչ-որ «առեւտուր» ունի Էրդողանի հետ:
2/ Բրիտանիան շահագրգռված է, որ Արցախը հայաթափվի՝ ոչ միայն այն պատճառով, որ դա իր նավթային գործընկեր Ադրբեջանի ցանկությունն է: Այդ երկիրն անմիջական շահեր ունի Արցախի հանքարդյունաբերության մեջ, եւ համապատասխան բանակցություններ էր սկսել Բաքվի հետ դեռեւս 2020 թվականի պատերազմի ժամանակ՝ հաշվարկելով, որ Ադրբեջանի հաղթանակից հետո Արցախում չի լինի ոչ մի հայ բնակիչ եւ, առավել եւս, ռուս խաղաղապահ, եւ բիզնեսի համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն:
3/ ԵՄ-ի համար միեւնույն է՝ Արցախում կամ ընդհանրապես տարածաշրջանում հայերն ապրելու են, թե չէ: Այդ կազմակերպության այսօրվա մտահոգությունն է ձմեռը տաքանալը, եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումից հետո ԵՄ-ին պետք է «հուսալի գործընկեր» Ադրբեջանի վառելիքը:
4/ ԱՄՆ-ի համար նույնպես մեկ է՝ այս տարածքում հայեր կլինեն, թե չեն լինի: Այդ երկրի դարդ ու ցավը Իրանն է, ինչպես նաեւ Հարավային Կովկասում՝ Ռուսաստանի ազդեցության թուլացումը:
5/ Հայաստանի իշխանությունները չեն ուզում, իհարկե, որ Արցախը հայաթափվի, բայց հասկանում են, որ դա այն խնդիրը չէ, որից կախված է իրենց աթոռների «ամրությունը». եթե զանգվածները նրանց ընտրեցին պատերազմում պարտությունից եւ 4000 զոհ տալուց հետո, ապա կշարունակեն աջակցել նաեւ 120 հազար փախստական ունենալուց հետո: Հետեւաբար, նրանց համար շատ հզոր մոտիվացիա չկա` այդ խնդրով զբաղվելու:
Բայց ոչ միայն Հայաստանի կառավարիչների, այլեւ վերը նշված 4 խաղացողների վարքն այլ կլիներ, եթե նրանք համապատասխան ազդակներ ստանային Հայաստանի հասարակությունից եւ Սփյուռքից: Հակառակ ազդակները հնչում են 2021 թվականի ընտրություններից հետո. եթե քաղաքացիների մեծամասնությունն ընտրել է պարտված վարչապետին, ապա դա աներկբայորեն նշանակում է, որ այդ մեծամասնությունը հաշտվել է պարտության հետ: Եթե Արտակ Բեգլարյանի նախաձեռնություններին արձագանքում է մի քանի տասնյակ մարդ, եւ գրեթե ոչ ոք իր սեփական նմանատիպ նախաձեռնությամբ հանդես չի գալիս, ապա դրանից կարելի է եզրակացություն անել, որ Բերձորի միջանցքի, փորձանքի մեջ ընկած հայրենակիցների ճակատագիրը հասարակության մեծ մասին չի հետաքրքրում:
Հիմա պատկերացրեք, որ Երեւանում լինեին 100 հազարանոց ցույցեր՝ համազգային, առանց որեւէ ներքաղաքական պահանջների, միայն Բերձորի միջանցքը բացելու պահանջով, եթե հզոր ցույցեր տեղի ունենային Սփյուռքում: Աշխարհը մեր մասին այլ՝ ավելի բարենպաստ կարծիք կունենար եւ գուցե կգտնվեին շրջանակներ, որոնք մեզ կցանկանային օգնել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
730 դիտում
15:33 01-05-2023
Ստեփանակերտում ցույց է կազմակերպվել, պահանջում են բացել Բերձորի միջանցքը
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը