1180 դիտում
17:50 20-12-2022
Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (Երևան, Նորագավիթ 1-ին փողոց):
Ստուգմամբ պարզվել է, որ խախտվել են Մաքսային Միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի մի շարք պահանջներ, մասնավորապես՝
- արտադրական տարածքը և որոշ սարքավորումներ (հացի թխման վառարանները, հացի հովացման դարակաշարերը և տախտակները, օդափոխության համակարգը) չեն պահվել մաքուր և պատշաճ վիճակում.
- արտադրամասի պատերի որոշ հատվածներ ունեն վերանորոգման կարիք՝ անջրանցիկ և լվացվող չեն.
- առաստաղները նույնպես նորոգման կարիք ունեն՝ չեն կանխարգելվում կեղտի կուտակումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի այդ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսվարողին տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2331 դիտում
20:14 06-12-2021
Կասեցվել է «Անամել» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
1204 դիտում
21:05 22-12-2022
Կասեցվել է Նոր Նորքի 9-րդ զանգվածի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
860 դիտում
18:48 26-01-2023
Կասեցվել է Գյումրիում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
919 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»