211652_close_icon
views-count1204 դիտում article-date 21:05 22-12-2022

Կասեցվել է Նոր Նորքի 9-րդ զանգվածի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «Բրենդլիդեր» ՍՊԸ-ին պատկանող «Բոնուս» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Նոր Նորքի 9-րդ զանգված):

Ստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում խախտվել են իրավական ակտերով սահմանված պահանջներ։ Մասնավորապես՝

  • արտադրական տարածքը և որոշ սարքավորումներ չեն պահվել մաքուր ու նորոգ վիճակում.
  • արտադրամասի պատերի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, սալիկները եղել են պոկված.
  • բացվող ներքին պատուհանը չի ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանց.
  • արտադրական շինությունում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ։

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր