32901 դիտում
10:09 21-12-2022
Կասկադյորական ավտովթար Կոտայքի մարզում․ Mercedes-ը մտել է ЗИЛ-ի տակ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Արա Ս․-ն իր վարած Mercedes E280 մակնիշի ավտոմեքենայով մխրճվել է իր առջևով ընթացող, Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Արտաշես Հ․-ի վարած ЗИЛ 130 մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, ապա հատուկ տեխնիկայի օգտագործմամբ՝ Mercedes-ը, որը ЗИЛ-ը օդ էր հանել, դուրս են բերել նրա տակից։
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն դասակի ավագ տեսուչներ Տիգրան Նաջարյանն ու Վարդկես Պողոսյանը։
2 վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ։
Վթարի փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտում նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+