39789 դիտում
15:52 21-12-2022
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ Mercedes-ը բախվել է Volvo բեռնատարին․ վիրավորների մեջ կան պայմանագրային զինծառայող և երեխա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 57-ամյա Գալուստ Խ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 371 կմ հատվածում բախվել է հանդիպակաց երթևեկող, Սյունիքի մարզի բնակիչ 57-ամյա Կամո Հ.-ի վարած Volvo մակնիշի բեռնատարին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գալուստ Խ․-ն, նրա ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ 48-ամյա Նունե Հ․-ն, 37-ամյա Վաղարշակ Հ․-ն, 32-ամյա Մարգարիտա Խ․-ն և 10-ամյա Հենրի Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մեղրի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Ազատյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հենրի Կոստանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Մինասյանի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Վաղարշակ Հ․-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ Հենրի Հ-ն նրա տղան է։
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+