1016 դիտում
10:28 22-12-2022
Մի քանի մարդ մահացել է, և չեն կարողանում դիերը բերել Արցախ. Ռուբեն Վարդանյան
11-րդ օրն է, որ Լաչինի միջանցքը փակ է, բլոկադայի մեջ ենք, մի մասի մոտ ագրեսիա է կուտակվել, թե ինչու ոչ մի բան չի արվում, մյուսների մոտ դեպրեսիա է սկսվել, և սա հասկանալի է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
«Ուզում եմ խնդրել որպես պատասխանատու մարդ, որ հավատաք՝ մենք ամեն ինչ անում ենք, որքան կարելի է արագ փոխելու իրավիճակը և գտնենք լուծումներ: Մյուս կողմից մենք մեր արժանապատվությունը չպետք է կորցնենք:
Իրավիճակն իսկապես ծանր է և սննդի, և բենզինի հետ կապված: Մենք հավատացեք, որ ամեն ինչ անում ենք, որ լուծումներ գտնենք տարբեր խնդիրների հետ կապված: Մենք այսօր հանդիպելու ենք ծնողներին, որոնք երեխաները Հայաստանում են մնացել, պետք է հասկանանք՝ ինչ կարող ենք անել այս իրավիճակում: Շատ կարևոր է, որ երեխաները միանան ծնողներին, մյուս կողմից շատ լուրջ խնդիր ունենք՝ 120.000 հոգի գտնվում է բլոկադայի մեջ: Ցավոք սրտի, մի քանի մարդ մահացել է, և չեն կարողանում դիերը բերել Արցախ: Ունենք ընտանիքներ, որոնք բաժանված են այս օրերին և սա դառնում է ավելի լուրջ և երկարաժամկետ խնդիր:
Առաջին հերթին ուզում եմ ասել, որ պատասխանատու ենք, աշխատում ենք, անելու ենք, երկրորդ՝ չենք թողնի ոչ մեկին այս ամենը քաոս դարձնել, երրորդ՝ անպայման լրատվամիջոցներով որոշումների մասին հայտարարելու ենք, թե ինչ ենք անում, մինչև վերջ այս գործը լավ չի արվում, հիմա ավելի շատ պետք է արվի: Մենք պատրաստ ենք 24 ժամ աշխատանքի մեջ լինել»,-ասաց նա:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3143 դիտում
19:14 01-09-2022
Որոշեցի հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվել Արցախ. Ռուբեն Վարդանյան
Այս բաժնից
751 դիտում
14:25 19-01-2025
Արևմուտքը փորձում է Սերբիայում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել. նախագահ Վուչիչ
700 դիտում
13:56 19-01-2025
Գազայի հատվածում ուժի մեջ է մտել hրդադարի ռեժիմը
751 դիտում
13:31 19-01-2025
Առնվազն վեց բերման ենթարկված Թբիլիսիում «փակ դիմակներով» ցույցերի ժամանակ