1996 դիտում
10:52 22-12-2022
Լաչինի միջանցքի լայնությունը միշտ նշվել է․ Փաշինյանը խաբել է․ մաս 160․ «Ժողովուրդ».
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2022 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում պարբերաբար անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին՝ հայտարարելով, թե նախկին իշխանությունները, համաձայնելով Մադրիդյան սկզբունքներին, ԼՂ-ն ճանաչել են Ադրբեջանի կազմում:
Նա նաեւ իր տարբեր ելույթներում հայտարարել է, որ Մադրիդյան փաստաթղթով նախատեսվող՝ ԼՂ կարգավիճակի մասին հանրաքվեն անորոշ տեղում, ժամկետներում եւ մասնակիցներով պետք է անցկացվեր։ Փաշինյանը պնդում էր նաեւ, թե Լաչինի միջանցքի լայնությունը բանակցված որեւէ փաստաթղթում չի նշվել, սակայն, ինչպես շատ է լինում, այս անգամ եւս Նիկոլ Փաշինյանի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում:
Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին հանրաքվեի մանրամասները հստակ սահմանված էին, որոնք սահմանափակում չէին դնում հանրաքվեին ներկայացվելիք հարցերի առումով, այդ թվում՝ Ադրբեջանից ԼՂ-ի անջատման։ Ոչ միայն Մադրիդյան, այլեւ Կազանյան փաստաթղթերում նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին հանրաքվեն (պլեբիսցիտը) պետք է անցկացվի ԼՂԻՄ-ի բնակչության շրջանում՝ այնպիսի ազգային (էթնիկ) համամասնությամբ, ինչպիսին եղել է մինչեւ ղարաբաղյան հակամարտության սկիզբը՝ 1988 թվականը: Մինչեւ հակամարտության սկիզբը հայերը կազմել են ԼՂԻՄ-ի բնակչության գերակշիռ մեծամասնությունը՝ 76-77 տոկոս։
ԼՂԻՄ-ում այդ ժամանակ բնակվել է 162 181 մարդ, այդ թվում՝ 123 076 հայ եւ 37 264 ադրբեջանցի։ Բանակցված փաստաթղթերում նշվել է նաեւ Լաչինի միջանցքի լայնության մասին։ Այսպես, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հրապարակած՝ 1997-ին Մինսկի խմբի կողմից առաջարկված փուլային կարգավորման փաստաթղթում Լաչինի միջանցքի համար առաջարկվել է 20 կմ լայնություն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2310 դիտում
17:44 14-12-2017
Երևանի հ. 160 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել ավելի քան 160 սաների առջև
8735 դիտում
18:33 28-02-2016
« Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես». Մարտիրոս Սարյան
Այս բաժնից
898 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
931 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1783 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»