3457 դիտում
09:07 24-12-2022
Արդարադատության նախարար չեն գտնում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2023 թվականը Հայաստանը կդիմավորի առանց արդարադատության նախարարի։ Բանն այն է, հոկտեմբերի 5 ից, երբ հրաժարական տվեց Կարեն Անդրեասյանը, մինչեւ այժմ այդ կառույցը ղեկավարվում է պաշտոնակատար Գրիգոր Մինասյանի կողմից։
Ավելին, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արդարադատության նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԱՆ աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:
Եվ այս քննարկումից հետո եւս ոչ մի խոսք չկա նախարարի նշանակման մասին։ ArmLur.am-ը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանն այդ հարցում չի շտապում եւ նախարարությունը կղեկավարի պաշտոնակատար։
Թե ի վերջո, հաջորդ տարի նոր նախարար ով կնշանակվի, դեռ դժվար է ասել. չնայած առկա թեկնածուներին, Փաշինյանը դեռ որոշում չունի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2089 դիտում
09:01 09-11-2019
ԲԴԽ թեկնածու չեն գտնում՝ Աննա Մարգարյանի ընտրության խայտառակ տապալումից հետո. «Ժողովուրդ»
777 դիտում
09:01 15-05-2020
Իշխանությունները դիմել են Եվրոպայի օգնությանը. ՍԴ հարցում լուծում չեն գտնում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
898 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
931 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1783 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»