780 դիտում
09:01 15-05-2020
Իշխանությունները դիմել են Եվրոպայի օգնությանը. ՍԴ հարցում լուծում չեն գտնում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մայիսի 13-ին դիմել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին («Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով))՝ ուղղելով հարցեր՝ ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարությունում Վենետիկի հանձնաժողովի կողմից ուղարկված պատասխանին սպասում են մեկ ամսվա ընթացքում: Գաղտնիք չէ, որ թավշյա հեղափոխությունից հետո իշխանություններն ամեն կերպ փորձում են լուծել Սահմանադրական դատարանի ճգնաժամը, բայց այդպես էլ չի ստացվում, իսկ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն էլ չեղարկվեց կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում: Եվ այս պայմաններում, երբ արտակարգ դրությունը կրկին ու կրկին երկարաձգվում է, իշխանությունները չգիտեն՝ ինչպես վարվել, ինչպես հանգուցալուծել ճգնաժամը, և այդ պատճառով էլ դիմել են եվրոպացիների օգնությանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1469 դիտում
09:25 08-11-2022
Կարեն Անդրեասյանը դիմել է դատավորների օգնությանը, իսկ որոշ դատավորների «հաթաթա» է տվել․ «Ժողովուրդ»
1442 դիտում
15:15 08-03-2022
Միայն «չոր» օրենքները և հետո դրանք կնոջ իրավունքների հարցում ամեն առիթով ճոճելը լուծում չեն. Արման Թաթոյան
8736 դիտում
10:33 22-01-2016
Ավտովթար Երևանում. տնօրենը BMW-ով բախվել է բետոնե մայթին. նա դիմել է բժիշկների օգնությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
919 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1807 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»