211652_close_icon
views-count18926 դիտում article-date 10:12 25-12-2022

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. 22-ամյա վարորդը վրացական համարանիշներով BMW-ով բախվել է քարե պատին, կան վիրավորներ, ժամանել է Ծաղկաձորի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 22-ամյա Գոռ Խ-ն իր վարած BMW մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենայով Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի փողոցով ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել 10 հասցեին հարակից քարե պատին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գոռ Խ-ն, նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 24-ամյա Հարություն Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» ԲԿ։

Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ  177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը` օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր