211652_close_icon
views-count977 դիտում article-date 14:06 25-12-2022

Արցախցին վճռական է խաղաղություն և կայունություն կառուցելու իր կամքի մեջ․ ԱՀ ԱԺ նախագահի կոչը

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը կոչ է հղել արցախցիներին, որը ներկայացնում ենք ստորև․

«Այսօր Արցախի ամբողջական շրջափակման 14-րդ օրն է։
Արցախի ժողովուրդը բոլոր շրջաններից բազմահազարանոց խմբերով շարժվում է դեպի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ՝ աշխարհին մեկ անգամ ևս ցույց տալու, որ թեկուզ խախտված է արցախցու խաղաղ գոյատևելու իրավունքը, արցախցին վճռական է՝ խաղաղություն և կայունություն կառուցելու իր կամքի մեջ։

Սիրելի’ հայրենակիցներ
Կոչս և հորդորս է բոլորին, նաև նրանց, ովքեր դեռևս հավաքին մասնակցելու որոշում չեն կայացրել, ժամը 14։00-ին լինել Վերածննդի հրապարակում»։

Նմանատիպ նյութեր