211652_close_icon
views-count1615 դիտում article-date 15:25 16-07-2022

Խաղաղություն և կայունություն հաստատելու մեր համատեղ ջանքերն արդյունք կտան. Վրաստանի ԱԳ նախարար

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին անդրադարձել է Թբիլիսիում անցկացվող Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

«Շատ հպարտ եմ տեսնել, որ Թբիլիսին հանդիսանում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպման վայր: Վստահ եմ, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու մեր համատեղ ջանքերն արդյունք կտան»,-  Թվիթերի իր միկրոբլոգում նշել է Վրաստանի ԱԳ նախարարը:

Նմանատիպ նյութեր