211652_close_icon
views-count805 դիտում article-date 10:56 02-05-2023

Մենք փնտրում ենք խաղաղություն և կայունություն 2 երկրների միջև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում․ Պատել

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի միջնորդությամբ երեկ սկսված հայ-ադրբեջանական բանակցություններին:

«ԱՄՆ-ն ուրախ է հյուրընկալել Հայաստանի արտգործնախարար Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովին այս շաբաթ բանակցություններն անցկացնելու նպատակով, քանի որ նրանք միասին աշխատում են Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ ապագային հասնելու համար:

Պետքարտուղարը կարծում է, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար։ Դա մի բան է, որում նաև խորապես ներգրավված է ավագ համակարգող Բոնոն: Եվ դա մի բան է, որին մենք կշարունակենք մեծ ուշադրություն դարձնել:

Եվ մենք կարծում ենք, որ այս երկու երկրների միջև հնարավոր է խաղաղություն, և մենք ուրախ ենք նրանց ողջունել»,- ասել է Պատելը:

Անդրադառնալով ԱԳ  նախարարների բանակցությունների հավանական հաջող արդյունքի վերաբերյալ Պետքարտուղարության տեսլականին՝ Պատելը նշել է. «Վերջիվերջո, երկու երկրների որոշելիքն է, թե ինչ է դա նշանակելու: Ի վերջո՝ մենք հավատում ենք, որ Հարավային Կովկասում հնարավոր է խաղաղություն: Դա այն է, ինչ մենք փնտրում ենք՝ խաղաղություն և կայունություն երկու երկրների միջև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում»։

Նա հրաժարվել է, որևէ այլ մանրամասն ներկայացնելուց՝ բոլորին խորհուրդ տալով սպասել բանակցությունների արդյունքներին:

Նմանատիպ նյութեր