1499 դիտում
18:08 25-12-2022
Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մյուս սերունդը տեսնի, որ հաղթահարել ենք այս դժվարությունները. Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր հիացմունքն ու հպարտությունն է հայտնել համաժողովրդական հանրահավաքի մասնակիցներին:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը ելույթ է ունեցել այսօր՝ դեկտեմբերի 25-ին, տեղի ունեցած համաժողովրդական հանրավահաքի ժամանակ։
«Ես հպարտ եմ և շնորհակալ եմ, որ այսքան մարդկանց հետ այստեղ եմ գտնվում։ Ես իմ ընկերներին ասում եմ, որ ես երջանիկ եմ իմ հայրենիքում, իմ ժողովրդի հետ միասին պաշտպանում ենք մեր արժանապատվությունը,մեր ապագան։ Ես 20 տարի է գալիս եմ Արցախ,և վերջին 52 օրը պետնախարար եմ, իսկ վերջին 14-ի ընթացքում կատարում եմ օպերատիվ շտաբի ղեկավարի պաշտոնը: Իսկապես հպարտության և հարգանքի զգացում ունեմ, որ մարդիկ դժվարություններով հանդերձ ընդունում են այս իրավիճակը և պատրաստ են պայքարելու։ Եթե մենք գտնում ենք իմաստ պայքարելու, եթե կարող ենք հավատալ մեր առաջնորդներին,մենք պատրաստ ենք դիմակայել ամեն ինչի։ Առավոտյան գնացի շուկա,տարիքով մի կնոջ հարցրեցի ինչպես է,ասում է ապրանք չկա,բանջարեղեն չկա, շատ ծանր է, հարցնում եմ, իսկ ինչպես եք դիմանում՝ ասում է միայն թե հավատանք,որ մեզ չեք խաբելու,որ մենք միասնական ենք։ Ես ձեզ հավատացնում եմ,որ մենք միասնական ենք»,-ասաց Ռուբեն Վարդանյանը:
Նա նշեց, որ փետրվարի 23-ին լրանում է Արցախյան պայքարի 35-րդ տարին:
«Եվ մենք պայքարի մեջ ենք։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մյուս սերունդը տեսնի,որ մենք հաղթահարել ենք այս դժվարությունները, և ստացել ենք այն, ինչի համար հազարավոր զոհեր ենք տվել»,- եզրափակեց պետնախարարը:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1123 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են