211652_close_icon
views-count1072 դիտում article-date 16:45 26-12-2022

Ռուբեն Վարդանյանի հայրենասիրական ոգին թույլ կտա, որպեսզի կանգնի արցախցու կողքին և շարունակի պայքարը․ Սեյրան Օհանյան. Օragir.news

Ե՛վ Արցախը, և՛ արցախցին, և՛ պայքարող հայը ցույց տվեցին, որ իրենք ոգով անկոտրում են, շարունակելու են պայքարել իրենց իսկ պատմական տարածքում, իրենց հայրենիքում։

Օragir.news-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

«Այստեղ ուզում եմ նաև բարձր գնահատել Ռուբեն Վարդանյանի դերակատարությունը, շատ մարդիկ շատ բաներ են խոսում առանց հասկանալու, բայց նրա հայրենասիրական ոգին, աշխատանքային փորձը, կառավարման, նաև բարեգործական ունակությունները թույլ կտան, որպեսզի կանգնի արցախցու կողքին և շարունակի պայքարը։ Ռուբեն Վարդանյանը երեկ իր ելույթներից մեկում այսպիսի մի բան ասաց, որ երեք տարբերակ կա․ կամ մնալ և հայտնվել Ադրբեջանի կազմում, այն ինչը ՀՀ իշխանություններն են ուզում, և դա մեր բոլորի համար անընդունելի է, երկրորդ տարբերակը՝ թողնել, դուրս գալ։ Հիմա նույնիսկ անհնար է այնտեղից դուրս գալ, քանի որ փակ է Լաչինի միջանցքը, բայց նույնիսկ եթե բաց լինի, կարծում եմ բոլոր արցախցիներն ու պայքարող հայերը դրան դեմ կլինեն։ Մնում է երրորդ տարբերակը՝ պայքարել։ Իսկ այդ պայքարում մենք իրավունք չունենք արցախցուն միայնակ թողնել։ ՀՀ իշխանությունները կարծես այսօր միայնակ են թողել, չնայած պարբերաբար խոսում են՝ ինչ-որ պետք է մենք Արցախին տրամադրում ենք»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր